Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ 
նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը:

«Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և  կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա: Եվ դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում  գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավել, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներագամատակարարումը դադարեցված է, Լեռնային Ղարաբաղում  գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն ու գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից: Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն այս մասին իրազեկել և աշխատել միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]