Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումներն աճել են 22 անգամ

Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումներն աճել են 22 անգամ

 ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները նախորդ տարի աճել են 22 անգամ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Եթե վերցնենք նավթի մատակարարումները Հնդկաստան, ապա անցյալ տարի դրանք ավելացել են 22 անգամ», - ասել է Նովակը ՌԴ էներգետիկայի նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստի ընթացքում։ «Աճել են մատակարարումները Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, այլ շուկաներ», - հավելել է նա։

Այս ամիս ավելի վաղ Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի Չինաստան է մատակարարել շուրջ 67 միլիոն տոննա նավթ, ինչը կազմել Է դրա ընդհանուր արտահանման գրեթե մեկ երրորդը։ Փոխվարչապետը նաև նշել Է, որ ապագայում այդ ծավալները կաճեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]