Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա առնվազն 20 զոհ

Սաուդյան Արաբիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա առնվազն 20 զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ասիրի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Al Ekhbariya հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակային համակարգի անսարքության պատճառով։ Ավտոբուսը, կորցնելով կառավարումը, բախվել է մարդատար մեքենայի, կողաշրջվել և բռնկվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որը գտնվում է Ուկբա Շիար բնակավայրում՝ վթարի վայրից ոչ հեռու։

Տուժածներից շատերը ստացել են լուրջ այրվածքներ, նրանց շտապ բուժօգնություն է ցուցաբերվել։ Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավտոբուսն Ասիրի նահանգի Խամիս Մուշեյթից ուղևորվում Էր Մեքքա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]