1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 2022-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով

Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  ավելացումը կազմել է 18 տոկոս:

2023-ի առաջին 2 ամսում Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 23.5 տոկոսով:

Իսկ այս տարվա հունվար-փետրվարի ընթացքում սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն էլ նույն ժամանակահատվածում աճել է 0.8 տոկոսով:

Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 0.2 տոկոսով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, այս տարվա առաջին երկու ամսում արտաքին առևտշրջանառության ծավալներում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 77.7 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 96.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 67.4:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 394.67 դրամ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]