Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն

ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Դրա հիմնադրման մասին համաձայնագիրը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից ՝ Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը ԵԱՏՄ երկրների մասնակիցներին կտրամադրի ապահովագրական աջակցություն փոխադարձ և արտաքին առևտրում, կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը, կտրամադրի արտահանման վարկեր և կհամագործակցի վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]