1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշոտ Փիրումյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Աշոտ Փիրումյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Ֆելիքսի Փիրումյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից՝ ՀՀ վարչապետը որոշումը կայացրել է՝ «ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]