Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերի թիվը կկրճատվի

Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերի թիվը կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերի թիվը կկրճատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի խաղերի կազմկոմիտեն մտադիր չէ յուրաքանչյուր ջահակրի համար առանձին ջահ պատրաստել: Նման որոշում կայացվել է բնապահպանական նկատառումներով:

Օլիմպիական խաղերի կրակը Ֆրանսիայում կլինի 2024 թվականի գարնանը: Ջահի փոխանցումավազքի սկիզբը կտրվի Մարսելից:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: 

 

Հետևեք մեզ Ինստագրամում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]