Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ․ Միրզոյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի 
շուրջ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի  ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի  ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում: Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», - նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ այն ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ:

«Այսինքն՝  ի՞նչ իմաստ ունի  այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք  չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ  դնելու շուրջ», - հայտարարեց Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]