Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ նախարար

Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է՝ չնայած բանակցություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին:

«Իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանը նաև ողջունեց ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ: Սակայն նաև հիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն այնպես, ինչպես դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:

«Մինչև այս որոշումը և այս որոշումից հետո էլ բազմաթիվ են գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ իսկապես անելիք ունի, պետք է շարունակեն այդ քաղաքականությունն ու ավելի գործուն միջոցներ կիրառեն»,-ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր կատարման են ենթակա: Իսկ չկատարման դեպքում պետք է դրանից հետևանքներ բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգն ընդհանրապես չի աշխատի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]