Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է` կարեւորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Կարեւորվել է նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել տարածաշրջանի եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային խնդիրներին: Գերմանացի գործընկերները նշել են, որ աշխարհում ամեն օր ձեւափոխվում է անվտանգային ճարտարապետությունը` հանգեցնելով նոր վերադասավորումների:

Քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետեւանքները:

«2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Ալեն Սիմոնյանը` հիշեցնելով, որ Դատարանի որոշումից հետո` մարտի 5-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում եղավ, որին զոհ գնաց Լեռնային Ղարաբաղի երեք քաղաքացի:

Նա ընդգծել է, որ ակնկալում ենք գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]