Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկած առաջնության անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:  Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղում էին իրար դեմ և պարտիայի  53-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: 

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]