1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատախազը պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ

Դատախազը պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի 
նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռ.Վ.-ն, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չի ներկայացրել հայտարարագիր:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի մայիսի 16-ին նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը:

2022 թվականի հունիսի 22-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2023 թվականի փետրվարի 10-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ. Ռ.Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 14.2 հոդվածի 1-ին մասով (հայտարարագիրը դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելը)՝ դատապարտվելով 680 հազար դրամ տուգանքի:

2023 թվականի մարտի 16-ին դատախազի կողմից վերոհիշյալ դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պատժի մասով բեկանել դատավճիռը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատախազությունից, նշանակված տուգանք պատժատեսակից բացի՝ դատախազը պահանջել է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]