1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու ՄՔԴ որոշումը

Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու ՄՔԴ 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 17-ին հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին, սակայն Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել դատարանի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Դելավեր թռչելուց առաջ Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքերը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Պատասխանելով Պուտինի վերաբերյալ ՄՔԴ-ի որոշման մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Կարծում եմ՝ դա արդարացված է, բայց խնդիրն այն է, որ ՄՔԴ-ն մեր կողմից չի ճանաչվում միջազգային մակարդակով։ Ըստ իս՝ ՄՔԴ-ն շատ ուժեղ դիրքորոշում է որդեգրել»,- նշել է նա:

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]