Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«2023 թվականի մարտի 15-ի ժամը 07:00-ի դրությամբ Ռազմավիրական ճանապարհը գործում է կանոնավոր  ռեժիմով»,- այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ից (Երևանի ժամանակով 02:30-ից) Ռազմավիրական ճանապարհով Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երթևեկությունը փակվել Էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]