Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ինչն անհանգստացնող է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշման վերաբերյալ հարցին:

Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից:  Վարչապետը դա տեղին չի համարել՝ փոխանցելով Հայաստանում առկա մտավախությունը, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից:

 «Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից: Եվ դա մեզ անհանգստացնում է: Ինչ տեղի է ունեցել, մենք ոչինչ չենք թաքցրել: Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոն ապահովել: Եթե դա սա չի նշանակելու, ապա մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց՝ Հայաստանը երկար ու հետևողականորեն է աշխատել ՀԱՊԿ-ի հետ և շարունակում է աշխատել: Հայաստանն իր սկզբունքներն առաջարկել է, որը ՀՀ մասին չէ: «Դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե ոչ, կա, թե չկա: Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց՝ 2022-ին ռազմական բախումների ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, բայց սխալ հոդվածով է դիմել՝ հատուկ, որ ՀԱՊԿ-ը չկարողանա օգնության գալ: «Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով: Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է»,-եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am