Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է 
Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:

«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:

Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել են մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]