Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման 
ուղիների որոնումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ:

«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,-ասել է Զախարովան:

Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ադրբեջանը 2022 թվականի  դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]