Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանգլադեշում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 140-ը հոսպիտալացվել է

Բանգլադեշում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 140-ը 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում գտնվող տանը մարտի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 140-ը հոսպիտալացվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են  Բանգլադեշի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունից։

«Տեղում աշխատում են արագ արձագանքման ստորաբաժանման սակրավորները: Մասնագետները նաև կպարզեն պայթյունի պատճառները», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Գործի է դրվել 11 հրշեջ հաշվարկ ։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող 5-հարկանի և 7-հարկանի շենքերը ։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Պայթյունը տեղի է ունեցել ժամը 16:45-ի սահմաններում BRTC ավտոբուսի կանգառից ոչ հեռու: Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]