Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն դեմ չէ Լեռնային Ղարաբաղում կարգավորման միջնորդական որևէ առաջարկի. Նեդ Փրայս

ԱՄՆ-ն դեմ չէ Լեռնային Ղարաբաղում կարգավորման միջնորդական որևէ 
առաջարկի. Նեդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն չի պատրաստվում դեմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղում կարգավորման միջնորդական որևէ առաջարկի: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Դիվանագետն այդպես է պատասխանել լրագրողի այն հարցադրմանը, թե ինչու են կարգավորման արևմտյան ջանքերն ավելի նախընտրելի ռուսականից: Լրագրողը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, թե խնդիրն ավելի լավ կլինի լուծել՝ հավատարիմ մնալով ռուսական միջնորդական ջանքերին:

«Սա հենց կողմերին ուղղված հարց է, և մենք չենք պատրաստվում դեմ հանդես գալ միջնորդության որևէ այլ առաջարկի, և, ըստ էության, մենք միջնորդ չենք։ Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր կամքն ու պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում», - ասել է Նեդ Փրայսը:

Դիվանագետը շեշտել է, որ այս ջանքերի նպատակն է հակամարտության կարգավորումը, ոչ թե Ռուսաստանի հետ մրցակցությունը:

«Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցակցելու միջոց: Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]