Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝ առանց հարաբերությունների կարգավորման

ԱՄՆ-ը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝ առանց 
հարաբերությունների կարգավորման

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կոչ է անում երկրաշարժերի հետևանքները վերացնելու նպատակով Սիրիային ցուցաբերվող օգնությունը չկապել երկրի իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«(Խմբ.՝ Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակարգի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել: Հիմա կարգավորման ժամանակը չէ: Հիմա ժամանակը չէ՝ բարելավելու հարաբերություններն Ասադի վարչակարգի հետ: Կարծում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող են միաժամանակ պահպանել երկու հրամայականները՝ անդրադառնալ թուրք և սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքներին՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու հարաբերությունների մակարդակը Ասադի ռեժիմի հետ», - ասել է Փրայսը:

Նա շեշտել է, որ այժմ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում «անմիջական մարդասիրական հրամայականն է»:

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ուղարկել ինչպես Թուրքիային, այնպես էլ Սիրիային։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից Թուրքիայում զոհվել է ավելի քան 44 հազար մարդ:

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]