Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում 
երկրաշարժերից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Vatican news լրատվական գործակալությունը։

Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել տուժածների համար:

«Իմ ամբողջ սրտով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց կողքին եմ։ Շարունակում եմ աղոթել զոհվածների, ինչպես նաև վիրավորների ընտանիքի անդամների և փրկարարների համար։ Թող մեր օգնությունը սատարի նրանց այդ սարսափելի ողբերգության մեջ», - սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայրապետական ​​առաքելությունների ընկերությունները նույն օրը դրամահավաք են սկսել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի օգնության հիմնադրամի համար:

Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ: Ողբերգության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 11 հազարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]