Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար:

«Արմենպրես»-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:

Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am