Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի 
ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային ժողովից հայտնում են, որ այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաեւ երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին:

Հանդիպում է եղել նաեւ Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է այն ծանրակշիռ դերակատարումը, որն ունի համայնքը՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում, մարզի հասարակական-քաղաքական կյանքում:

Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30.000 հայորդի, որից 10.000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգեւատրվել է շքանշաններով եւ մեդալներով: Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ՝ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը:

Հայկական պատվիրակությունը միջոցառումներին ներկայացուցչական կազմով է եղել. մասնակցել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]