Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսի վիճակը ծանր է

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ 
մահացել է, երկուսի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 4-ին ժամը 10։22-ին ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշ ավտոմեքենան, «Mercedes-Benz Travego» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Չ․, ծնված 1995 թ․) և «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1999 թ․)․ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ տուժածներ Ա․ Ղ․-ն (ծնված 1969 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորներ Ք․ Պ․-ին (ծնված 1977 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]