Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անվճար սքրինինգային հետազոտության արդյունքում 170 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ նախնական փուլում

Անվճար սքրինինգային հետազոտության արդյունքում 170 կնոջ մոտ 
հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ նախնական փուլում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2 տարում շուրջ 17000 կին՝ Լոռիից, Տավուշից և Սյունիքից, կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն է անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այդ  կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում են` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի՝ 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]