Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան

Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի հայազգի Իրու 
Խեչանովան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը:

Ի սկզբանե հայտարարվել է, որ հենց այդ մրցույթի հաղթողն է Վրաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2023»-ին:

Իրու Խեչանովան 22 տարեկան է: Նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երաժշտական կոմպոզիցիայի բաժինը: Բեմական գործունեությունը սկսել է 9 տարեկանից: Մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների:

2011-ին Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է վրացական Candy խումբը, որի անդամներից մեկը եղել է Իրու Խեչանովան:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում: Մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը: «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ե՛վ Հայաստանի, և՛ Վրաստանի պատվիրակները ելույթ կունենան երկրորդ կիսաեզրափակիչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]