Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարկային ծառայությունը հավանություն Է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց արտարժույթի ներմուծման հարկերից ազատելու որոշմանը, որը տարածվում է ինչպես կանխիկ դրամի, այնպես էլ դրամական փոխանցումների վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС-ից:

Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն, որը վկայակոչել է Tasnim գործակալությունը, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակի թղթադրամ՝ մուտքի պահին մաքսատանը հայտարարագրելով արժույթը։ Հրամանագրին համապատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, ոստիկանությունը և համապատասխան այլ հիմնարկություններ պարտավոր են միջոցներ ձեռնարկել արտարժույթի ներմուծումը դյուրացնելու համար։ Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից և գործում է մինչև 2023 թ. հոկտեմբեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]