Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը

Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորարգել փետրվարի 3-ին խորհրդարանն արձակելու և ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Սահմանադրության հիման վրա նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել Է հրամանագիր փետրվարի 3-ին 48-րդ Ժողովրդական ժողովն արձակելու մասին: Պետության ղեկավարը խորհրդարանական ընտրություններ է նշանակել ապրիլի 2-ին», - հայտնել է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը մեկ այլ հրամանագրով փետրվարի 3-ից նշանակել է նոր տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բուլղարիայի սոցիալիստները հունվարի 24-ին նախագահ Ռումեն Ռադևին էին վերադարձրել կառավարություն կազմելու մանդատը. երկրում արդեն երրորդ անգամ չէր հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել։ Այս առնչությամբ պետության ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կհայտնի խորհրդարանի արձակման օրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]