Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ոմանք սառեցված ավուարները գնահատում են 300 միլիարդ դոլար: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել (Ուկրաինայի) վերականգնման շրջանակներում»,-զրուցակիցն ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անունը չհայտնելու պայմանով նրանց ծանոթացնելով փետրվարի 3-ին կայանալիք բարձր մակարդակով երկկողմ հանդիպման օրակարգին:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի վերականգնումը կլինի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը. գագաթնաժողովն, ըստ նախնական հայտարարության, կանցկացվի Կիևում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]