1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի են պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողները

Հայտնի են պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ 
հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց պետական մարմինների աշխատակիցների  մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարը,  որը անցկացվել էր 2023 թվականի հունվարի 27-ից 29-ը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պետական մարմինների աշխատողների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի մասնակիցներ են՝  ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցներից կազմված թիմերը, շուրջ 31 կազմակերպություններ՝ 170 աշխատակիցներով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ, իհարկե, մասնակիցները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, բայց շատ լավ արդյունքներ են ցույց տվել, և ևս մեկ անգամ զենք բռնել ու  հասկացել, թե վառոդը ինչ հոտ ունի ու զենքի սառնությունը ինչպիսին  է:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և այնպիսի ժամանակներում, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Եվ, ելնելով այս ամենից, որոշեցինք այս անգամ հինգ ու վեց տրամաչափի հրացաններով անցկացնել մրցումները : Ի վերջո, դա մարտական զենք է, և յուրաքանչյուր մասնակից գոնե ութ կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»,- ասաց Գիլոյանը:

Գիլոյանն ասաց, որ մասնակցությունը շատ ակտիվ է եղել,  բայց մյուս տարի մրցաշարը ավելի մասսայական կիրականացնեն, քանի որ այս անգամ սահամանափակ քանակությամբ թիմեր էին մասնակցում:

Գիլոյանը նշեց նաև, որ նախարարության նախաձեռնությամբ մրցաշարը այլևս չի անցկացվի պետական աջակցությամբ:« Այսուհետ այս մրցաշարը կանցկացվի հովանավորների ներգրավմամբ»,- եզրափակեց նա:

Մրցաշարին կանանց անհատական պայքարում 44 միավորով առաջին տեղն է զբաղեցրել Անի Ղարիբջանյանը ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, երկրորդը՝ 36 միավորով Գայանե  Մկոյանն է՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից, իսկ երրորդ հորիզոնականում է  ՀՀ  վիճակագրական կոմիտեից Արևիկ Վարդանյանը՝  33 միավորով:

Մրցաշարի տղամարդկանց անհատական պայքարում՝ 44 միավորով առաջին հորիզոնականում է Դավիթ Սահակյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից, 42 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել   Գագիկ Իսախանյանը՝  ՀՀ Վարչապետի աշխատակազմից,  41 միավորով երրորդը Արա Պետրոսյանն է՝  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից :

Մասնակիցները պարգևատրվեցին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները՝  օդամղիչ հրացաններով։

Պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցաշարին թիմային պայքարում  1-ին տեղը զբաղեցրել է  ՀՀ պետական եկամուտների կոմիտե 176 միավորով,  2-րդ տեղը՝  ՀՀ Վարչապետի աշխատակազմ 168  միավորով  և 3-րդ տեղը՝  164 միավորով գրավել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին  ՀՀ կրթության, գրտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով։

Մրցաշարին կանաց անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրած Անի Ղարիբջանյանը նշեց, որ հրաձգության մրցաշարին մասնակցում է երկրորդ անգամ: «Այս անգամ զենքի տեսակը այլ էր, բարդ էր, բայց կարծում եմ բոլոր մասնակիցներին այն հնարավորություն տվեց զենքի և դրա հետ վարվելակերպի կանոններին ծանոթանալ: Ըստ իս՝ յուրաքանչյուր մասնակցի մոտ, բացի նոր գիտելիքներից նաև անձնական հմտություններ բացահայտվեցին՝ համբերատարություն և նպատակին հասնելու ձգտում»,- ասաց Անին:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]