Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի 
անդամակցության հայտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «այո» չի ասի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության AKP խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը:

«Շվեդիա, իզուր մի փորձիր։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս այրել իմ սուրբ գիրքը, մենք «այո» չենք ասելու ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությանը»,-ասել է նա։

Նա նշել է, որ ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացներին:

«Ֆինլանդիայի հետ կապված մեր դիրքորոշումը դրական է, բայց Թուրքիան հստակ դիրքորոշում ունի Շվեդիայի հարցում»,-հավելել է Էրդողանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]