Միջազգային

Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության թեմայով երկխոսությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին:

«Մենք երբեք չենք հրաժարվել ո՛չ եվրոպացի գործընկերների հետ իրավահավասար երկխոսությունից, ո՛չ էլ անվտանգության բնագավառի խնդիրների կարգավորման ուղիներ փնտրելուց: Մենք չենք կորցնում հույսը, որ վաղ թե ուշ Եվրոպայում կտեսնենք այնպիսի քաղաքական ուժերի, որոնք կկարողանան հենվել սեփական ազգային շահերի, այլ ոչ թե «օվկիանոսից այն կողմ» ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկության վրա: Այդ ժամանակ Էլ կհայտնվեն մարդիկ, ում հետ կարելի է բանակցել», - նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ եթե խոսենք Արևմուտքի հետ բանակցելու հնարավորությունների մասին, ապա Եվրամիությունը և ԱՄՆ-ն «կորցրել են դիվանագիտության և բանակցությունների մշակույթը»։ «Նրանք փորձում են բոլորին ինչ-որ բան պարտադրել, միակողմանի օգուտներ ստանալ՝ հաշվի չառնելով հակառակ կողմի շահերը: Հենց այդ պատճառով էլ պատշաճ կերպով չընդունեցին 2021 թ. դեկտեմբերին մեր կողմից առաջ քաշված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։

Ի վնաս եվրոպական մայրցամաքում կայունության ու անվտանգության՝ նրանք նախընտրեցին վիթխարի քաղաքական, տնտեսական, ռազմական և մարդկային ռեսուրսներ նետել Ռուսաստանի հետ բաց առճակատման», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում