Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 
ՊԵԿ նախագահը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:  
«Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին։  Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսում ենք ունենալ ժամանակակից անցակետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադասյանը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]