Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՄԻԽ հատուկ ընթացակարգերի մանդատակիրնեը Ադրբեջանին կոչ են անում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անաչառ հետաքննություն անցկացնել

ՄԻԽ հատուկ ընթացակարգերի մանդատակիրնեը Ադրբեջանին կոչ են անում հայ 
ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անաչառ հետաքննություն 
անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի (ՄԻԲՀԳ) Հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունների կայքէջում hունվարի 27-ին հրապարակվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրների հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկած մարտերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին կտտանքների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի սպանությունների, հայ զինվորականների դիերի, ներառյալ՝ կանանց, խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով հայ զինվորների մահվան դեպքերի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ դրանք կարող են պատերազմի հանցագործություններ լինել, և նման վերաբերմունքը հակասում է Ժնևի կոնվենցիաներին և միջազգային հումանիտար իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերին։

Փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ անկախ փորձագետները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել նման քայլերը, կանխարգելել դրանց կրկնությունը և նշված դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Նրանք նաև հիշեցնում են, որ նախկինում՝ 2020-2021թթ-ին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների վերաբերյալ համանման հարցադրումներով արդեն դիմել են Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել հետաքննությունների արդյունքների մասին։ Պատասխաններ չեն ստացել նաև հրադադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

Հատկանշական է, որ հաղորդագրությունը հստակ նշում է, որ սեպտեմբերի 13-ին թիրախավորվել են Հայաստանի մարզերը և բնակավայրերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]