Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և 
անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Մենք շատ ենք ողջունում Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-նշել է Միրզոյանը:

ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն  կուղարկի հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով: Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am