Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրեն

Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le 
Figaro-ի փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարության ներքո նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, նրանց ինքնությունը: Ո՞վ է կանգնեցնելու նրանց», - գրել է Բյուսոնը:

«Le Figaro»-ի փոխտնօրենն իր գրառմանը կից ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը կոտրում է հայկական հուշաքարի վրայի խաչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]