Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ինժեներական քաղաք»-ի ծրագրի իրագործումը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի միջազգային ընկերությունների համար

«Ինժեներական քաղաք»-ի ծրագրի իրագործումը Հայաստանն ավելի գրավիչ 
կդարձնի միջազգային ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ինժեներական քաղաք»-ը հնարավորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին մի հարկի տակ աշխատել և ունենալ այնպիսի սարքավորումներ, որոնք ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:  

«Այստեղ համախոհ մարդկանց ունեն միմյանց հետ շփվելու, գաղափարների  մասին խոսելու, խնդիրները միասնական ջանքերով լուծելու հնարավորություն: «Ինժեներական քաղաք»-ի համար նախատեսված տարածքի բարեկարգման և շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին։ Մենք կարող ենք փաստել, որ ունենք բարեկարգված տարածք, որը նախատեսված է առանձին ընկերությունների փոքր գրասենյակների կառուցման համար, կա ամբողջ ենթակառուցվածքը՝ գազ, ջուր, էլեկտրամատակարարում, ասֆալտապատված ճանապարհներ: Շինարարական աշխատանքներից հետո կսկսվեն նաև կանաչապատման աշխատանքները։ Այս առումով Հայաստանն ավելի գայթակղիչ կդառնա միջազգային ընկերությունների համար»,- ասաց նախարարը։ 

Բաղադրիչի ընդհանուր բյուջեն կազմում է 21 մլն դոլար, որից 10 մլն 500 հազար դոլարը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով: Այս պահի դրությամբ «Հողի բարելավման և ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրի» փաթեթը հաստատվել է: Հողի բարեկարգման և ենթակառուցվածքների մշակման մրցույթը՝ հայտարարվել է: Ձեռք են բերվել «Ինժեներական քաղաք»-ի սարքավորումները: Սարքավորումներն արդեն տեղադրված են «Ինժեներական քաղաք»-ում: Հավաստագրման հանձնաժողովի նիստերի արդյունքներով 11 ընկերություն իրավունք է ստացել ընտրված համապատասխան տարածքում հիմնել գրասենյակ և գործունեություն ծավալել՝ որպես «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ. այդ ընկերություններից երեքը սկսել են շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաք»-ում: 

Շարունակվում է «Ինժեներական քաղաք»-ի (ԻՔ) ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը։ 

«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Դառնալով ԻՔ ռեզիդենտ, ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

Կարինե Տերտերյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]