Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության 
համաձայնագրի համար. Հռոմի պապը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հունվարի 9-ին տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․

«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]