Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ կապվածության խնդիրը. Քերոբյան

«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ 
կապվածության խնդիրը. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Շիրակի մարզում նախատեսվող «չոր նավահանգիստը» միտված է լուծել երկրի ամենագլխավոր խնդիրներից մեկը՝ լոգիստիկ վատ կապվածությունն աշխարհի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դա արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա: Սակայն տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելու համար: Ինչպես նաև կլինի դրան կից լոգիստիկ կենտրոն՝  կոնտեյներային տերմինալ, որը պետք է օգտագործվի, որ մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս  տեսակի տրանսպորտային միջոցներ բեռների տեղափոխումը կատարվի ինչքան հնարավոր է  բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով»-ասաց Քերոբյանը:

Նախատեսվում է, որ այնտեղ կլինի ազատ տնտեսական գոտի: Նախարարը հայտնեց, որ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած հանրային ներդրումային կոմիտեում «չոր նավահանգստի» նախագիծը նախնական հավանության է արժանացել: Հիմա անցում է կատարվում խորացված տեխնիկատնտեսական հետազոտության փուլին, որին, ըստ Քերոբյանի, կհաջորդի արդեն ներդումային ծրագրի իրագործումը:

Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր գործընկերություն ընթացակարգով, որի ընթացքում պլանավորվում են առաջնակարգ արդյունաբերական պարկեր, նախատեսցում է ներգրավել տնտեսական գոտիների օպերատորներ, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են: Ըստ նախարարի՝ կան ԱՄԷ-ի, Կատարի, եվրոպական, ասիական մի շարք ընկերություններ, որոնք այդ գործով զբաղվում են, և, որոնց հետ արդեն նախնական քննարկումներ տեղի են ունեցել:

««Չոր նավահանգիստը» միտված է լուծել մեր երկրի ամենագլխավոր խնդիրների մեկը՝ Հայաստանի լոգիստիկ վատ կապվածությունն աշխարհի հետ: Մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել»,-ասաց Քերոբյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]