Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու Չինաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու Չինաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել 
շարունակել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև՝ բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]