Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր 2023

Հայաստանի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]