Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր 2023

Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում

Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 
փառատոնի միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած Ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլև սցենարիստը Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա):

Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]