Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաշինյանը շեշտում է՝ Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու նպատակ ունի

Փաշինյանը շեշտում է՝ Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության և հայրենազրկման 
ենթարկելու նպատակ ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հայերին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին:

Խոսելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների խախտումներից՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների  արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն»:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, և կարևորեց ամեն ինչ անել, որ այդ քաղաքականությունը պատշաճ քաղաքական գնահատականի արժանանա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]