1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է

Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ 
Բաբայանն ահազանգում  է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունն արդեն  ավելի քան մեկ օր է՝ գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Արդեն իսկ ավելի քան մեկ օր է՝ 29 ժամ, Արցախն ամբողջությամբ գտնվում է  շրջափակման մեջ։ Տոտալ շրջափակումն արդեն սկսվել է, դա փաստ է։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա  նախաբան կլինի ավելի լայնածավալ գործողությունների համար, ապա ինչ-որ տեղ դա կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից»,- ասաց Բաբայանը։

Նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը, անտարբերությունը կարող է նորանոր վատ զարգացումների պատճառ դառնալ։

«Անպատժելիությունը խթանում է ագրեսիան։ Բնականաբար, երբ տեսնում են անպատժելիությունը, իսկ միջազգային հանրության որոշ անդամներ, օրինակ, Թուրքիան, ընդհակառակը՝ խրախուսում են այդ գործողությունները, բնական է, որ Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում է այսպիսի սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում, փաստորեն, սովամահ լինելու առջև կանգնեցնելով մի ամբողջ ժողովրդի։ Եթե աշխարհով մեկ լինի շատ կոշտ արձագանք, կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները մի շարք կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ կապված խաղաղապահ առաքելության և նրանց գործունեության հետ։ «Անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների թվաքանակը՝ 1980 հոգի շփման գծի ամբողջ երկայնքով կանգնած, շատ քիչ թիվ է։ Այս ադրբեջանական թատերական ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1, 2 կամ 3 խաղաղապահ զինվոր։ Երկրորդը, մենք առաջարկել էինք, որ ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, որովհետև դա ցանկալի էր հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դա կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն՝ կանխել  նման սադրանքները։ Որովհետև այդ ուժերը խաղաղապահներ են, նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է Կոսովոյում կամ այլ վայրերում։ Ստանալով միջազգային մանդատ՝ նոր որակ կհաղորդվեր առաքելությանը, և գուցե ավելի կայուն կլիներ իրավիճակը»,- ասաց Բաբայանը՝ փաստելով, որ հերթական անգամ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային պարտավորության կոպտագույն խախտում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]