Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Goal-ը: 61-ամյա մասնագետը հեռացել է պաշտոնից ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Խորվաթիայից հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրած պարտությունից հետո:

«Շրջափուլն ավարտված է և ինչպես ասել էի մեկ տարի առաջ ես հեռանում եմ` պահպանելով խոստումս: Չենք կարող այս ամենը դրամատիզացնել»,-ասել է Տիտեն:

Տիտեն Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]