1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Times-ը կազմել Է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը

Times-ը կազմել Է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքը Times-ի վարկանիշային ցուցակում ճանաչվել Է աշխարհում ամենահարուստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում Է, որ ընտանիքի հարստության հիմքը կազմում են Էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում:

Ալ Նահայանների կարողությունը գնահատվում Է 300 միլիարդ դոլար: Այդ ընտանիքին Է պատկանում Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում Է ավելի քան 27 հազար մարդ, որոնք գործում են զանազան ոլորտներում՝ ֆինանսականից մինչև ռոբոտատեխնիկա: Ընտանիքին են պատկանում բաժնեմասեր Անգլիայի «Մանչեստր սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX  ընկերությունում և երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:

Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում Է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ Walmart  խանութների ցանցի սեփականատերը, որի կարողությունը գնահատվում Է 224,5 միլիարդ դոլար: Հնգյակ են մտել նաև Մարս ընտանիքը (160 միլիարդ դոլար)՝ հրուշակեղենի համանուն ընկերության հիմնադիները, Կոխ ընտանիքը (128,8 միլիարդ դոլար), որը կառավարում Է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 միլիարդ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]