1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 8  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն՝ 4-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վիկտորիա Լոսկուտովային: Մարիամ Մկրտչյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն էլ երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր և արժանանալով բրոնզե մեդալին: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինին զիջել է ընդամենը 1 միավորով:

Անցկացրած 9 պարտիաներում Շանթ Սարգսյանը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել մեկ պարտություն: Շանթ Սարգսյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:

Հետևեք մեզ նաև Ինստագրամում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]