Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով  նոր նիստի 
նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հիմա նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը», - ասել է նա։

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]