1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մունդիալ-2022. ինչ խաղեր կան դեկտեմբերի 5-ին

Մունդիալ-2022. ինչ խաղեր կան դեկտեմբերի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում շարունակվում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 5-ին կկայանան հերթական 2 հանդիպումները: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կկայանա Ճապոնիա-Խորվաթիա հանդիպումը, իսկ 23:00-ին կմեկնարկի Բրազիլիա-Հարավային Կորեա խաղը:

Դեկտեմբերի 5-ին կայանալիք խաղերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Քառորդ եզրափակչի ուղեգիրն արդեն իսկ նվաճել են Արգենտինայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները: Քառորդ եզրափակիչ կկայանան Արգենտինա-Նիդերլանդներ և Ֆրանսիա-Անգլիա խաղերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]