Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում. 
Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին։

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից  նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աղաջանյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա՝ նշելով, որ հայկական կողմը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ , իսկ դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։

ԱԳ նախարարն ընդգծել է որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն է հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]